Անտուան ​​Գրիզմանը այս ցուցանիշով չորրորդն է Ֆրանսիայի հավաքականում

Հարձակվող Անտուան ​​Գրիզմանը խաղադաշտ է դուրս եկել Եվրո-2024-ի խմբային փուլի 1-ին տուրի՝ Ֆրանսիայի և Ավստրիայի հավաքականների միջև խաղում։

Գրիզմանի համար այս խաղը 130-րդն էր ազգային հավաքականի կազմում։

Գրիզմանը Ֆրանսիայի հավաքականի կազմում 130 խաղով դարձավ պատմության 4-րդ ֆուտբոլիստը։

Նրանից ավելի շատ թիմում հանդես են եկել միայն Օլիվյե Ժիրուն (133), Լիլիան Թուրամը (142) և Ուգո Լյորիսը (145)։