Ժոան Լապորտան մտադիր է ազատվել թիմի կիսապաշտպաններից մեկից

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մտադիր է ազատվել թիմի կիսապաշտպաններից մեկից։

The Athletic-ի տեղեկությունների համաձայն՝ «բլաուգրանայի» ղեկավարը ցանկանում է վաճառել կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուին, ով «Բարսելոնա» է տեղափոխվել անցած ամառ «Ժիրոնայից» 3,40 միլիոն եվրոյի դիմաց։

Ռոմեուն չկարողացավ խաղալ նոր թիմում, թեև մրցաշրջանը սկսեց մեկնարկային կազմում։ Օրիոլը հրավիրվել էր փոխարինելու Սերխիո Բուսկետսին, սակայն կիսապաշտպանը չկարողացավ արդարացնել սպասելիքները։

Ռոմեուի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը, ուստի ֆուտբոլիստը չի շտապում հեռանալ։ Նախկինում խաղացողի վերադարձով հետաքրքրված էր «Ժիրոնան», որը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնների Լիգայում։