Շոտլանդացի երկրպագուն մահացել է Գերմանիայից պարտությունից 3 օր անց

EURO-2024-ի խմբային փուլի 1-ին տուրի Գերմանիայի հետ խաղից հետո շոտլանդացի երկրպագուներից մեկը մահացել է։

Քոլին Քինգը ներկա է գտնվել Դյուսելդորֆում կայացած մեկնարկային խաղին, որում իր թիմը պարտվել է 1։5 հաշվով, իսկ 3 օր անց մահացել է հյուրանոցի իր համարում քնած։ Այս մասին սոցցանցերում հայտնել է 57-ամյա բրիտանացի Քրիստոֆեր Օ’Ռուրքի զարմիկը։

«Կտրված սրտով և արցունքներս աչքերով հայտնում եմ մեր ընկերոջ՝ Տարտան բանակի մարտիկ Քոլին Քինգի կորստի մասին։ Նա ուրբաթ օրը ներկա էր հանդիպմանը, իսկ շաբաթ օրը Դյուսելդորֆում մեզ հանդիպեց, կիրակին անցկացրեց քաղաքը վայելելով, վաղ առավոտյան քնեց, բայց երկուշաբթի օրը, ցավոք, չարթնացավ։

Նա շատ բան էր տարբեր մարդկանց համար՝ հայր, ամուսին, եղբայր, ընկեր, գործընկեր, ղեկավար շատերի համար, բայց ինձ համար նա իմ քեռի Քոլինն էր։

Նա սիրում էր իր ճամփորդությունները Շոտլանդիայից դուրս, և, բարեբախտաբար, ես կարողացա ճանապարհորդել նրա հետ, բայց ցավոք, սա նրա վերջին ճամփորդությունն էր և կհիշվի բոլորի կողմից», – գրել է Օ’Ռուրկը: