Վիտոր Ռոկեն կարող է հեռանալ «Բարսելոնայից»

«Բարսելոնայի» հարձակվող Վիտոր Ռոկեն կարող է հեռանալ ակումբից և տեղափոխվել այլ առաջնություն։ Այս մասին հաղորդվում է Todofichajes-ը։

Ըստ աղբյուրի՝ 19-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Պորտուն»։ Ռոկեի պոտենցիալ տրանսֆերը գնահատվում է 30 մլն եվրո։ Վիտորը միացավ «Բարսելոնային» այս տարվա հունվարին։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2031 թվականի կեսերը։

Իսպանիայի առաջնության անցած մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 14 հանդիպում։ Բրազիլացի հարձակվողը երկու գոլի հեղինակ է դարձել։