EURO-2024. Բելգիան մեկնարկում պարտվեց Սլովակիային 🎥

Եվրո-2024-ի խմբային փուլի 1-ին տուրում Բելգիայի հավաքականը 0:1 հաշվով պարտություն կրեց Սլովակիայից։

Միակ գոլը 7-րդ րոպեին խփեց սլովակ հարձակվող Իվան Շրանցը։

Երկրորդ խաղակեսում մրցավարները չեղարկեցին բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի երկու գոլերը։ 56-րդ րոպեին գոլը չեղարկվեց խաղից դուրս վիճակի պատճառով։

Իսկ 86-րդ րոպեին Լոիս Օփենդայի ձեռքով խաղի պատճառով չեղարկվեց նաև երկրորդ գոլը։