ՈւԵՖԱ-ն արգելելու է Ռուսաստանի դրոշները Ուկրաինայի հավաքականի Ռումինիայի դեմ խաղում

ՈւԵՖԱ-ն նախատեսում է արգելել երկրպագուներին Ռուսաստանի դրոշներ բերել 2024 թվականի Եվրոպայի առաջնության Ուկրաինայի հավաքականի առաջին հանդիպմանը, հայտնում է Associated Press լրատվականը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ անվտանգությունը երկրպագուներից կառգրավի ռուսական եռագույնը խաղից առաջ և Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում դրոշը ցուցադրելու դեպքում, որտեղ կկայանա Եվրո-2024-ի խմբային փուլի Ուկրաինա – Ռումինիա հանդիպումը։

Ռուսաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի որոշմամբ 2022 թվականի փետրվարից զրկված է միջազգային մրցաշարերից։