ՈՒԵՖԱ-ն մեղադրանք է առաջադրել Սերբիայի հավաքականի երկրպագուներին Անգլիայի հետ խաղից հետո

ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել Եվրո-2024-ի Սերբիայի և Անգլիայի ազգային հավաքականների (0:1) հանդիպման ժամանակ խախտումների վերաբերյալ։

Հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 16-ին Գելզենկիրխենում։

Սերբ երկրպագուներին մեղադրել են առարկաներ նետելու և ոչ պատշաճ վանկարկումներ հնչեցնելու մեջ։

ՈւԵՖԱ-ն նախատեսում է նաև հետաքննություն անցկացնել սերբերի կողմից հնարավոր «խտրական պահվածքի» վերաբերյալ։

ՈւԵՖԱ-ն շուտով կարգապահական վճիռ կկայացնի Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նկատմամբ։