Սլովակիայի հավաքականը իր պատմության մեջ առաջին անգամ հասավ այս ցուցանիշին

Սլովակիայի հավաքականը Եվրո-2024-ի խմբային փուլի 1-ին տուրի խաղում 1։0 հաշվով հաղթեց Բելգիայի ընտրանուն։

Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ Սլովակիան ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 48-րդն էր, իսկ Բելգիան՝ 3-րդը։

Սլովակիայի համար սա պատմության մեջ առաջին հաղթանակն է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն 3-յակը զբաղեցնող թիմի նկատմամբ։

Սլովակիան նույնպես առնվազն մեկ հաղթանակ է տարել վերջին չորս խոշոր մրցաշարերում, որոնցում նա մասնակցել է։ 2010 թվականի աշխարհի առաջնությունում սլովակները հաղթել են Իտալիային (3։2), Եվրո-2016-ում՝ Ռուսաստանին (2։1), իսկ 2021 թվականի աշխարհի առաջնությունում՝ Լեհաստանին (2։1)։