«Բայերի» պաշտպանը կարող է տեղափոխվել մադրիդյան ակումբ

«Ատլետիկոն» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կազմն ուժեղացնելու տարբերակներ է ուսումնասիրում: TodoFichajes-ի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբը հետաքրքրված է Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Պիերո Ինկապիեի ծառայություններով։

Մադրիդյան թիմը կարող է վարձակալել 22-ամյա էկվադորցուն՝ հետգնելու պարտավորությամբ։

Պաշտպանը «Բայերում» հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից։ Այդ ժամանակից ի վեր էկվադորցին անցկացրել է 119 պաշտոնական հանդիպում, որոնցում խփել է չորս գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։