Ստանիսլավ Լոբոտկա. «Մենք արժանի էինք հաղթանակի»

Սլովակիայի հավաքականի կիսապաշտպան Ստանիսլավ Լոբոտկան ամփոփել է Եվրո-2024-ի խմբային մրցաշարի Բելգիայի հետ հանդիպումը (1։0)։

«Մեր բախտը մի փոքր բերեց, բայց մենք արժանի էինք հաղթանակի։ Իհարկե, ես ուրախ եմ լավագույն ֆուտբոլիստի մրցանակի համար, բայց ավելի շատ ուրախ եմ հաղթանակի համար։ Սա վտանգավոր հաշիվ է, բայց չի կարելի ակնկալել, որ մեծ տարբերությամբ կհաղթես այսպիսի թիմի դեմ։ Սա միանշանակ լավ մեկնարկ է մեզ համար մրցաշարում»,- Լոբոտկայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հաջորդ խաղում Բելգիան հունիսի 22-ին կմրցի Ռումինիայի հետ, Սլովակիան հունիսի 21-ին կհանդիպի Ուկրաինային։