RMC Sport․ Ռոբերտո Դե Զերբին կգլխավորի ֆրանսիական թիմը

Իտալացի մասնագետ Ռոբերտո Դե Զերբին կգլխավորի ֆրանսիական «Մարսելը», հայտնում է RMC Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ կողմերն արդեն համաձայնեցրել են պայմանագրի բոլոր կետերը։ Համաձայնագիրը կկնքվի 3 տարով։

Դե Զերբիի նշանակման մասին պաշտոնական հայտարարությունը սպասվում է շուտով։