«Ռեալը» որոշում է կայացրել Դանի Կարվախալի ապագայի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել թիմի պաշտպան Դանի Կարվախալին։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ «Ռեալի» ղեկավարությունը մտադիր է մոտ ժամանակներս բանակցություններ սկսել իսպանացի պաշտպանի հետ նոր համաձայնագրի շուրջ։

Ըստ աղբյուրի՝ «Ռեալը» շատ գոհ է նախորդ մրցաշրջանում Կարվախալի ցուցադրած խաղից։

32-ամյա Կարվախալի գործող պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամառ, ուստի Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը ցանկանում է արագ համաձայնության գալ ֆուտբոլիստի հետ։