Պեպեն այս ամառ կհեռանա «Պորտուից»

«Պորտուի» պաշտպան Պեպեն այս ամառ կհեռանա ակումբից։

Ակումբը որոշել է չերկարաձգել պայմանագիրը 41-ամյա վետերանի հետ ֆինանսական խնդիրների պատճառներով։ Այս որոշման մասին «Պորտուի» նոր նախագահ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտարարել է Now հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Այն, ինչ ես ինչ-որ իմաստով հասկացրել եմ Պեպեին, այն է, որ նրա ամբողջ ապագան անքակտելիորեն կապված է «Պորտուի» հետ՝ լինի դա էմոցիոնալ կամ նույնիսկ պրոֆեսիոնալ տեսանկյունից։ Ինչ վերաբերում է նրա շարունակականությանը որպես «Պորտուի» ֆուտբոլիստ, ապա դա տեղի չի ունենա», – ասել է ակումբի նախագահը։