Մատս Հումելսը կարող է տեղափոխվել Իտալիա

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Դանիելե դե Ռոսին խնդրել է ակումբի ղեկավարությանը ձեռք բերել վեց նոր ֆուտբոլիստների, հայտնում է լրագրող Դանիելե Լոնգոն սոցիալական ցանցերում։

Խոսքը երկու եզրային պաշտպանների՝ մեկ կենտրոնական, կիսապաշտպանի և երկու հարձակվողի մասին է։

Պաշտպանության կենտրոնում մարզիչը կցանկանար տեսնել Մատս Հումելսի կերպարին համապատասխանող ֆուտբոլիստի, ինչի պատճառով ակումբը առաջին կապն է հաստատել 35-ամյա գերմանացու շրջապատի հետ։

Ֆուտբոլիստը ցանկանում է մնալ Եվրոպայում և ուժերը փորձել հայրենիքից դուրս, ուստի մերժել է Սաուդյան Արաբիայի երկու առաջարկները։

Հիշեցնենք, որ Մատսը Դորտմունդի «Բորուսիայի» հետ գործող պայմանագրի ավարտից հետո կդառնա ազատ գործակալ։ Կողմերն արդեն հայտարարել են, որ չեն շարունակելու համագործակցությունը։