Մանուել Նոյերը հայտնել է, թե երբ կհեռանա Գերմանիայի հավաքականից

Գերմանիայի հավաքականի 38-ամյա դարպասապահ Մանուել Նոյերը դեռ պատրաստ չէ ասել՝ Եվրո-2024-ի ավարտին կհեռանա հավաքականից, թե ոչ։

«Սա կլինի՞ իմ վերջին մրցաշարը ազգային հավաքականի հետ․ Սա դեռ չեմ կարող բացահայտել։ Այդ մասին կմտածեմ մրցաշարից հետո»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Նոյերը։