Կիլիան Մբապպե. «Իմ ակումբն այս հարցում հաստատակամ դիրքորոշում ունի»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն հայտնել է, որ չի մասնակցի Ֆրանսիայի հավաքականին 2024 թվականին Փարիզում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերին։

«Իմ ակումբն այս հարցում հաստատակամ դիրքորոշում ունի։ Ես չեմ մասնակցի Օլիմպիական խաղերին։ Պետք է հասկանալ, որ ես նոր ակումբ եմ տեղափոխվել։ Ցանկանում եմ ամենայն բարիք մաղթել Ֆրանսիայի հավաքականին։ Հուսով եմ՝ նրանք կնվաճեն ոսկե մեդալը և այն տուն կբերեն»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։

2024 թվականի ամառային օլիմպիական խաղերը տեղի կունենան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։