Կիլիան Մբապպեն հայտնել է, թե որ դիրքում է խաղալու «Ռեալում»

Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է, թե ինչ դիրքում է հանդես գալու մադրիդյան ակումբում։

«Ես պատրաստ եմ խաղալ այնտեղ, որտեղ մարզիչն ինձ ասի։ Քանի դեռ պահեստայինների թվում չեմ, կհարմարվեմ դիրքերին»,- ասել է Մբապպեն։

Մադրիդի «Ռեալը» հունիսի 3-ին հայտարարեց 25-ամյա ֆրանսիացու հետ պայմանագիր կնքելու մասին։