Ժոզե Մոուրինյո. «Ես պետք է գլխավորեի գերմանական թիմը»

Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ գերմաներեն է սովորել, քանի որ պետք է գլխավորեր Բունդեսլիգայի ակումբը։

«Մի քանի տարի առաջ ես մոտ էի Դորտմունդի «Բորուսիայում» աշխատելուն։ Այդ ժամանակ ես սովորեցի գերմաներեն: Դժվար էր, բայց ես փորձեցի»,- մարզչի խոսքերն է մեջբերում Bild-ը։

Նախկինում 61-ամյա Մոուրինյոն ստանձնել էր «Ֆեներբախչեի» գլխավոր մարզչի պաշտոնը։