Ջորդան Պիկֆորդը տպավորիչ ցուցանիշ է գրանցել

Կիրակի օրը՝ հունիսի 16-ին, կայացավ 2024 թվականի Եվրոպայի առաջնության խմբային փուլի առաջին տուրի Սերբիա – Անգլիա հանդիպումը։ C խմբի հանդիպումն ավարտվել է 1։0 հաշվով՝ հօգուտ Գարեթ Սաութգեյթի թիմի։

Անգլիայի հավաքականի դարպասը պաշտպանել է Ջորդան Պիկֆորդը։ Նրա համար դա տասներորդ չոր հանդիպումն էր աշխարհի առաջնություններում և Եվրոյում։ Այսպիսով, նա այս ցուցանիշով կրկնեց ազգային հավաքականի ռեկորդը՝ հավասարվելով Պիտեր Շիլթոնին։

Պիկֆորդը կփորձի թարմացնել ռեկորդը հունիսի 20-ին Դանիայի դեմ խաղում։