Ֆիլիպ Կոստիչը վնասվածք է ստացել

«Յուվենտուսի» և Սերբիայի հավաքականի վինգեր Ֆիլիպ Կոստիչը վնասվածք է ստացել Եվրո-2024-ի մեկնարկային խաղում Անգլիայի դեմ խաղում։

31-ամյա ֆուտբոլիստը ենթադրաբար վնասել է ազդրի մկանը։ Նա շուտով բուժզննում կանցնի։ Փոխարենը 43-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ Ֆիլիպ Մլադենովիչը:

2023/24 մրցաշրջանում Կոստիչը «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 33 հանդիպում և դարձել 4 գոլային փոխանցման հեղինակ։