EURO-2024. Ռումինիայի հավաքականը ջախջախեց Ուկրաինայի հավաքականին 🎥

Այսօր՝ հունիսի 17-ին, Մյունխենի (Գերմանիա) «Ալիանց Արենա» մարզադաշտում կայացավ 2024 թվականի Եվրոպայի առաջնության խմբային փուլի 1-ին տուրի` Ռումինիա – Ուկրաինա հանդիպումը։ Ռումինիայի հավաքականը ջախջախեց մրցակցին՝ 3։0 հաշվով։

Ռումինիայի հավաքականից աչքի ընկան Նիկոլաե Ստանչուն, Ռազվան Մարինը և Դենիս Դրեգուշը։

Խմբի մյուս խաղում միմյանց դեմ են մրցելու Բելգիայի ու Սլովակիայի հավաքականները։