Էրիկ տեն Հագ. «Նրանք որակի պակաս ունեն այս մրցաշրջանում»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը բացատրել է, թե ինչու են Մարկուս Ռեշֆորդը և Ջեկ Գրիլիշը դուրս մնացին Եվրո-2024-ի Անգլիայի հայտացուցակից։

«Գրիլիշը և Ռեշֆորդը որակի պակաս ունեն այս մրցաշրջանում։ Եվ երբ դա բացակայում է, դուք ռիսկի եք դիմում չընտրվել ձեր երկրի համար», – Տեն Հագի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:

Անցած մրցաշրջանում Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպման, որոնցում դարձել է 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Գրիլիշը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած 36 խաղում դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։