Էրիկ տեն Հագ. ««Մանչեսթեր Յունայթեդն» ինձ ասաց, որ բանակցություններ է վարում Թոմաս Տուխելի հետ»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հայտնել է, որ այս ամառ թիմի ղեկավարությունն իրեն փոխարինող էր փնտրում։ Ակումբը բանակցություններ էր վարում Թոմաս Տուխելի հետ։

««Մանչեսթեր Յունայթեդն» ինձ ասաց, որ բանակցություններ է վարում Տուխելի հետ, բայց ի վերջո նրանք որոշեցին, որ իրենք արդեն ունեն լավագույն մարզիչը», – Տեն Հագի խոսքերն է մեջբերում Sport Bible-ը։

Նա նաև հայտնել է, որ նոր պայմանագրի մանրամասները դեռ պետք է համաձայնեցվեն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 54-ամյա մասնագետի նոր պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ նախատեսված կլինի մինչև 2027 թվականի ամառը։