Էմերիկ Լապորտը կարող է վերադառնալ Եվրոպա

«Ալ-Նասրի» կենտրոնական պաշտպան Էմերիկ Լապորտը կարող է տեղափոխվել Իսպանիա։ Լա Լիգայի անանուն ակումբը մոտ 13 միլիոն եվրո է առաջարկել «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստի համար, սակայն «Ալ-Նասրի» կողմից մերժվել է, հայտնում է լրագրող Ռուդի Գալետտին։

Ըստ աղբյուրի՝ որոշ եվրոպական ակումբներ ցանկություն են հայտնել վարձակալել Լապորտին, սակայն այս տարբերակը նույնպես դուր չի եկել «Ալ-Նասրին»։ Սաուդյան ակումբը միայն կդիտարկի իսպանացու ամբողջական վաճառքը շահավետ պայմաններով։

Լապորտը «Ալ-Նասր» է տեղափոխվել անցած օգոստոսին «Մանչեսթեր Սիթիից»։ Տրանսֆերի արժեքը կազմել է 27,5 մլն եվրո։