Դուշան Վլահովիչ. «Անգլիան արժանի էր հաղթանակի»

Սերբիայի հավաքականի հարձակվող Դուշան Վլահովիչը մեկնաբանել է Եվրո-2024-ի 1-ին տուրի խաղում Անգլիայից կրած պարտությունը (0:1)։

«Մեր դեմ ունեինք մրցաշարի ֆավորիտներից մեկը: Առաջին խաղակեսում շատ դժվար էր, մենք չափից դուրս հարգանքով խաղացինք մրցակցի նկատմամբ։ Անգլիան արժանի էր հաղթանակի, նրանք ուժեղ թիմ են, որոնց արդյունքներն ինքնին խոսում են։

Սակայն երկրորդ խաղակեսում մենք ցույց տվեցինք, որ կարող ենք հավասար պայմաններում խաղալ նման մրցակցի հետ։ Ընդմիջումից հետո մի փոքր հանգստացանք, կարող էինք գոլ խփել, բայց արդյունքն արդարացի էր։ Այժմ մենք  պետք է կենտրոնանանք խմբում մնացած երկու հանդիպումների վրա»,- Վլահովիչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։