Դայո Ուպամեկանոն կարող է փոխել ակումբային գրանցումը

Ֆրանսիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Դայո Ուպամեկանոն կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է Sky Sports-ը։

Ըստ աղբյուրի՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը ցանկանում է ուժերը փորձել Պրեմիեր Լիգայում։ Ուպամեկանոյի նոր հավանական ակումբը դեռ չի նշվում։ 25-ամյա կենտրոնական պաշտպանը գերմանական գրանդում հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից։ Կողմերի միջև աշխատանքային պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչև 2026 թվականի կեսը։

Նախորդ մրցաշրջանում Ուպամեկանոն Բունդեսլիգայում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։