Կրիշտիանու Ռոնալդուն նախատեսում է մասնակցել 2026 թվականի աշխարհի առաջնությունում

Պորտուգալիայի 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է շարունակել ֆուտբոլը ամենաբարձր մակարդակով, իսկ ընթացիկ Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը կարող է լինել նրա վերջին խոշոր մրցաշարը, քանի որ հարձակվողը նախատեսում է խաղալ 2026 թվականի աշխարհի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Relevo-ն։

Գերմանիայում հունիսի 14-ին մեկնարկած Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում Պորտուգալիայի հավաքականը նույն խմբում կմրցի Չեխիայի, Թուրքիայի և Վրաստանի ընտրանիների հետ։ Կրիշտիանու Ռոնալդուի թիմը Եվրո-2024-ի մեկնարկային հանդիպումը կանցկացնի հունիսի 18-ին Չեխիայի հետ։

Պորտուգալիայի հավաքականը մեկ անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն՝ դա տեղի է ունեցել 2016 թվականին Ֆրանսիայում կայացած առաջնությունում։