Կրիշտիանու Ռոնալդուն ազգային հավաքականում այլևս անձեռնմխելի ֆուտբոլիստ չէ

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ազգային հավաքականում այլևս անձեռնմխելի ֆուտբոլիստ չէ, հայտնում է Relevo-ը։

Աղբյուրի համաձայն՝ 39-ամյա հարձակվողը և հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը համաձայնության են եկել, որ Ռոնալդուն երաշխավորված չի լինի խաղադաշտում բոլոր 90 րոպեների ընթացքում 2024 թվականի Եվրոպայի առաջնության հանդիպումներում։

Պորտուգալիայի հավաքականը Եվրո-2024-ում կմրցի Չեխիայի, Թուրքիայի և Վրաստանի հետ նույն խմբում։