Քրիստիան Էրիկսեն. «Այս անգամ Եվրոպայի առաջնությունում իմ պատմությունը շատ է տարբերվում նախորդից»

Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կիսվել է 2024 թվականի Եվրոպայի առաջնության առաջին հանդիպման տպավորություններով։

Եվրո-2024-ի մեկնարկում դանիացիները ոչ-ոքի խաղացին Սլովենիայի հետ (1:1): Էրիկսենը բացեց հաշիվը 17-րդ րոպեին` գոլի հեղինակ դառնալով ազգային հավաքականի կազմում 1100 օր անց այն բանից հետո, երբ նա սրտի կանգ էր ստացել Ֆինլանդիայի հետ Եվրո-2020-ի խաղի ժամանակ։

«Այս անգամ Եվրոպայի առաջնությունում իմ պատմությունը շատ է տարբերվում նախորդից։ Բարեբախտաբար, այդ իրադարձություններից հետո շատ հանդիպումներ են անցել։ Ես ինձ վստահ էի զգում խաղի մտնելիս և ուրախ էի խաղալու համար։

Ես շատ ուրախ էի, հիշեցի, որ երբեք գոլ չեմ խփել Եվրոպայի առաջնությունում։ Բայց իմ գլխում ոչինչ չկար, բացի ֆուտբոլից։ Ուրախ եմ, որ օգնեցի թիմին իմ գոլում»,- Էրիկսենի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։