Մադրիդի «Ատլետիկոն» տրանսֆերային նպատակ ունի

Մադրիդի «Ատլետիկոն» աշխատում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմի կազմն ուժեղացնելու ուղղությամբ։

Ինչպես հայտնում է Relevo-ն՝ մադրիդյան ակումբը ցանկանում է պայմանագիր կնքել կիսապաշտպան Քոնոր Գալագերի հետ։ «Ատլետիկոն» արդեն կապ է հաստատել «Չելսիի» հետ՝ քննարկելու ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխությունը։

Քոնոր Գալագերը «Չելսիի» ակադեմիայի սան է։ Transfermarkt-ը 24-ամյա կիսապաշտպանին գնահատում է 50 մլն եվրո։