Անդրեյ Յարմոլենկոն դարձավ պատմության մեջ առաջին ուկրաինացի ֆուտբոլիստը այս ցուցանիշով

Այսօր՝ հունիսի 17-ին, Ուկրաինայի հավաքականը Եվրո-2024-ի մեկնարկում 0:3 հաշվով պարտություն կրեց Ռումինիայից։

Ուկրաինայի հավաքականի 34-ամյա վետերան, Կիևի «Դինամոյի» կիսապաշտպան Անդրեյ Յարմոլենկոն խաղադաշտ է դուրս եկել 62-րդ րոպեին՝ փոխարինելով Վիկտոր Ցիգանկովին։

Ինչպես հայտնում է Sport.ua-ն, Յարմոլենկոն դարձավ պատմության մեջ առաջին ուկրաինացի ֆուտբոլիստը, ով խաղացել է Եվրոպայի չորս առաջնություններում՝ Եվրո 2012, 2016, 2020 և 2024 թվականներին։