Զլատկո Դալիչը բացատրել է, թե ինչու է շուտ փոխարինել Լուկա Մոդրիչին

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը EURO-2024-ի մեկնարկում Իսպանիայից կրած խոշոր պարտությունից հետո (0:3) բացատրել է իր թիմի առաջատարների՝ Լուկա Մոդրիչի և Մատեո Կովաչիչի փոխարինումները։

«Ինչու՞ ես փոխարինեցի Մոդրիչին և Կովաչիչին 65-րդ րոպեին: Առջևում երկու կարևոր հանդիպում ունենք՝ Ալբանիայի և Իտալիայի հետ։

Այդ ժամանակ մենք պարտվում էինք 0:3 հաշվով, և իրավիճակը շրջելու շատ հնարավորություններ չունեինք, ուստի ես որոշեցի նրանց հանել խաղադաշտից»,- Դալիչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։