Զինեդին Զիդանը ներկա կլինի Կիլիան Մբապպեի շնորհանդեսին «Ռեալում»

Զինեդին Զիդանը ներկա կլինի Կիլիան Մբապպեի շնորհանդեսին Մադրիդի «Ռեալում»:

Կրիշտիանու Ռոնալդուի շնորհանդեսը «Բեռնաբեու» մարզադաշտում՝ 2009 թվականին «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվելուց հետո, ներկա է եղել մոտ 85․000 հանդիսատես:

Մադրիդի «Ռեալը» ակնկալում է , որ Կիլիան Մբապպեի շնորհանդեսը կլինի ակումբի պատմության մեջ ամենաաղմկոտ շնորհանդեսը և կգերազանցի Ռոնալդուի շնորհանդեսին։

Մադրիդյան ակումբը դիտարժան իրադարձություն է նախապատրաստում և Մբապպեի շնորհանդեսի օրը նշանակել է հուլիսի 16-ին՝ EURO-ի ավարտից երկու օր անց։

Այս ամսաթվի ընտրության պատճառներից մեկն այն էր, որ այս դեպքում Զինեդին Զիդանը կարող էր գալ և մասնակցել շնորհանդեսին:

Զիդանը կներկայացնի իր հայրենակցին։ Հիշեցնենք, որ Ալֆրեդո Դի Ստեֆանոն և Էյսեբիոն ուղեկցել են Ռոնալդուին մադրիդյան ակումբ տեղափոխվելուց հետո նրա շնորհանդեսի ժամանակ։