Նիդերլանդների հավաքականի հարձակվող Վութ Վեգորստը խոսել է EURO-2024-ի առաջին տուրում Լեհաստանի դարպասը խփած գոլի մասին (2:1):
«Ես գիտեի, որ դա տեղի կունենա: Ես կարող եմ ձեզ ցույց տալ WhatsApp-ի հաղորդագրությունները: Այսօր առավոտյան ես նամակ գրեցի ընկերուհուս, որ գոլ կխփեմ: Եզրափակիչ սուլիչից մոտ 20 րոպե առաջ հաշիվը կլինի 0:0 կամ 1:1, իսկ հետո…
Այնուամենայնիվ, իմ գոլը եղավ մի փոքր ուշ», — ասել է Վեգորստը խաղից հետո: