Իսպանիայի հավաքականը 16 տարվա մեջ առաջին անգամ նման ցուցանիշ գրանցեց

Իսպանիայի հավաքականը ջախջախիչ հաղթանակով սկսեց EURO-2024-ը՝ 3։0 հաշվով հաղթելով Խորվաթիային։

Չնայած ջախջախիչ հաղթանակին, Իսպանիայի հավաքականը 16 տարվա մեջ առաջին անգամ կորցրեց գնդակին տիրելու ցուցանիշը (47% ընդդեմ 53%)։ Ըստ Opta-ի՝ նման բան չի եղել EURO-2008-ի եզրափակիչ խաղից հետո, որում Իսպանիան հաղթեց Գերմանիային (1:0):

Իսպանացիների՝ գնդակին տիրապետելու շարքն տևել է 136 հանդիպումով: