Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստները կրկնել են իսպանացիների ձեռքբերումը

Շաբաթ օրը՝ հունիսի 15-ին, կայացավ EURO-2024-ի խմբային փուլի 1-ին տուրի Իտալիայի և Ալբանիայի հավաքականների հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է իտալացիների հաղթանակով՝ 2։1 ​​հաշվով։

Իտալիայի հավաքականի չորս խաղացողներ միանգամից 100+ փոխանցում են կատարել՝ Ժորժինյոն՝ 120, Ջովանի դի Լորենցոն՝ 114, Ալեսանդրո Բաստոնին՝ 110 և Նիկոլո Բարելլան՝ 105։

Սա Իսպանիայի 2021 թվականի ռեկորդի կրկնությունն է։