Իտալական ակումբի սեփականատերը կգնի «Էվերթոնը»

«Էվերթոնին» կգնեն 500 միլիոն եվրոյից պակաս գումարով։

TuttoMercatoWeb-ը, հղում անելով La Gazzetta dello Sport-ին՝ հայտնում է, որ «Ռոմայի» սեփականատեր Դան Ֆրիդկինը անգլիական ակումբի համար կվճարի 475 մլն եվրո և գործարքի արդյունքում կստանա բաժնետոմսերի 94,1%-ը, նույնքան, որը պատկանում է Ֆարհադ Մոշիրին։

Պրեմիեր Լիգայի կողմից համաձայնագրի վերանայումը կտևի ավելի քան մեկ ամիս, սակայն խնդիրներ չեն սպասվում։