Իտալիայի հավաքականը պատմական ռեկորդ է գրանցել

Իտալիայի հավաքականը հաղթանակով մեկնարկեց EURO-2024-ը՝ խմբային փուլի առաջին տուրի խաղում հաղթելով Ալբանիայի հավաքականին (2:1):

Իտալիան 4-րդ անգամ անընդմեջ հաղթեց իր մեկնարկային խաղում խոշոր միջազգային մրցաշարերում (Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում): Դա պատմության մեջ առաջին անգամ պատահեց թիմի հետ:

Եթե ​​վերցնենք միայն EURO-ն, ապա Իտալիան մեկնարկային խաղում հաղթեց երրորդ անգամ անընդմեջ և հինգերորդը պատմության մեջ։