EURO-ի պատմության ամենաարագ 3 գոլերը գրանցվել են Իտալիա – Ալբանիա խաղում

Շաբաթ օրը՝ հունիսի 15-ին, կայացավ EURO-2024-ի խմբային փուլի 1-ին տուրի Իտալիայի և Ալբանիայի հավաքականների հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է իտալացիների հաղթանակով՝ 2։1 ​​հաշվով։

Արդեն 22-րդ վայրկյանին ալբանացիները Նեդիմ Բայրամիի հարվածից հետո բացեցին հաշիվը։ Սակայն իտալացիները 11-րդ և 16-րդ րոպեներին Ալեսանդրո Բաստոնիի և Նիկոլո Բարելլայի գոլերի շնորհիվ հաշվի մեջ առաջ անցան։

Այսպիսով, EURO-ի պատմության մեջ ամենաարագ 3 գոլերը խփվեցին Իտալիա – Ալբանիա խաղում։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2016 թվականին Իսլանդիա – Անգլիա խաղում (2:1): Այդ խաղում թիմերին 18 րոպե պահանջվեց 3 գոլ խփելու համար։