«Բենֆիկայի» տնօրենը բռունցքով հարվածել է «Սպորտինգի» երկրպագուին (VIDEO)

Լուիզաոն բռունցքով հարվածել է «Սպորտինգի» երկրպագուին, ով «Բենֆիկային» անվանել է «հիմար»:

Սպորտինգի երկրպագուների խմբի սոցիալական մեդիայի պրոֆիլում հրապարակված տեսանյութում երևում է, որ նախկին ֆուտբոլիստը և «Բենֆիկայի» ներկայիս տնօրենը լուսանկարվում է երկրպագուի կողքին:

Լուիզաոն սկզբում ժպտաց, բայց հետո նրա տրամադրությունը կտրուկ փոխվեց ու ապտակեց երիտասարդին։

Պատճառը երկրպագուի խոսքերն էին. «Ահա ես մեծ Լուիզաոյի հետ եմ: «Բենֆիկան» հիմար է, կեցցե Սպորտինգը:

Սրանից հետո Լուիզաոն մի քանի անգամ հրել է «Սպորտինգի» երկրպագուին, ինչպես նաև վիրավորել երիտասարդին։ Տեսագրությունն ընդհատվել է այն բանից հետո, երբ մյուսները միջամտել են հակամարտությանը։