«Բավարիայի» սանը երկարաձգեց պայմանագիրը թիմի հետ

Պաշտպան Ալեքսանդր Պավլովիչը երկարաձգել է պայմանագիրը «Բավարիայի» հետ։

Պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

20-ամյա Պավլովիչը մյունխենյան թիմի սան է։ 2023/24 մրցաշրջանում նա իր նորամուտը նշեց մեկնարկային կազմում՝ Բունդեսլիգայում անցկացնելով 19 հանդիպում և խփելով 2 գոլ։