Ալբանացի ֆուտբոլիստը խոստովանել է, որ չէր մտածում, որ պատմական գոլ է խփել

Ալբանիայի հավաքականի հարձակվող Նեդիմ Բայրամին խոսել է EURO-2024-ի խմբային փուլի 1-ին տուրի Իտալիայի հետ խաղում իր գոլի մասին։

Բայրամին 22-րդ վայրկյանին գրավեց իտալացի դարպասապահի դարպասը՝ խփելով EURO-ի պատմության ամենաարագ գոլը։

«Ես մի փոքր զարմացած եմ, քանի որ չգիտեի, որ իմ գոլն այդքան առանձնահատուկ է: Ինձ համար կարևոր է գոլ խփել իմ երկրի և իմ թիմի համար»,- Բայրամիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։