Սերխի Ռոբերտոն կարող է տեղափոխվել իսպանական մեկ այլ ակումբ

«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Սերխի Ռոբերտոն կարող է տեղափոխվել իսպանական մեկ այլ ակումբ։ 32-ամյա խաղացողի պայմանագիրը «բլաուգրանայի» հետ ավարտվում է այս ամիս, և կողմերը դեռ համաձայնության չեն եկել նոր պայմանագրի շուրջ:

Շատ շուտով Ռոբերտոն ազատ գործակալի կարգավիճակով կկարողանա այլ ակումբ տեղափոխվել։ Լրագրող Գաբրիել Սանսի խոսքով՝ «Բարսելոնայի» վետերանը ներկայումս առաջարկներ ունի Լա Լիգայի երկու ակումբից՝ «Վալենսիայից» և «Ժիրոնայից»:

Անցած մրցաշրջանում Սերխի Ռոբերտոն անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ընդհանուր առմամբ, կիսապաշտպանը, ով կարող է խաղալ պաշտպանությունում, «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 373 հանդիպում: