Սամի Խեդիրան պատմել է, թե ինչպես է Կրիշտիանու Ռոնալդուն նախատել Ֆեդերիկո Կիեզային

«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան, Աշխարհի չեմպիոն Սամի Խեդիրան պատմել է, թե ինչպես է Կրիշտիանու Ռոնալդուն իրեն պահել թուրինյան ակումբում։

«Իհարկե, երբ Կրիշտիանուն եկավ «Յուվենտուս», նա արդեն ուներ իր սեփական էգոն։ Ֆեդերիկո Կիեզան ֆանտաստիկ երիտասարդ խաղացող էր: Մի օր տեսա, թե ինչպես է նա հեռախոսը ձեռքին քայլում դեպի մարզասրահ: Կրիշտիանուն նայեց նրան. «Ի՞նչ ես անում, ո՞ւր ես գնում: Հեռախոսովդ դահլիճ ես գնու՞մ։ Լսեք, ձեզ հեռախոս պետք չէ, պետք չէ Instagram-ում գրառումներ անել և tiktok-ում։ Կենտրոնացեք աշխատանքի վրա»:

Երիտասարդ խաղացողները տպավորված էին։ Բայց «Յուվենտուս» տեղափոխվելուց հետո մարզումների որակը կարծես թե բարձրացավ մեկ այլ մակարդակի: Յուրաքանչյուր հարված դարպասին պետք է ավարտվեր գոլով: Կրիշտիանուն լի էր մրցակցային ոգով, բայց միևնույն ժամանակ մնաց ընկերասեր, հաճելի և համեստ մարդ իմ տեսանկյունից»,- ասել է Խեդիրան FIVE-ին: