Ռաֆինյան համաձայն չէ Կիլիան Մբապպեի խոսքերին, թե EURO-ն ավելի դժվար է, քան Աշխարհի առաջնությունը

Ռաֆինյա Դիասը համաձայն չէ Կիլիան Մբապպեի այն խոսքերին, որ EURO-ն ավելի դժվար է, քան Աշխարհի առաջնությունը։

«Ցավոք նրա և, հուրախություն մեզ, նա Աշխարհի առաջնության եզրափակիչում պարտվեց Հարավային Ամերիկայի հավաքականին:

Կցանկանայի, որ եվրոպական թիմերը հարավամերիկյան ընտրական մրցաշարում խաղային նույն դաշտերում, որտեղ մենք ենք խաղում։ Հետո պարզ կլիներ՝ հեշտ էր, թե դժվար։

Բայց մարդիկ ասում են այն, ինչ մտածում են։ Սա Մբապպեի կարծիքն է, ես չեմ կարող փոխել այն»,- ասել է բրազիլացի վինգերը: