Ռաֆինյան խոստովանել է, որ ցանկանում էր լքել ֆուտբոլը

«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի վինգեր Ռաֆինյա Դիասը խոստովանել է, որ ցանկանում էր լքել ֆուտբոլը։

27-ամյա խաղացողին հաճախ են քննադատում, և մամուլում պարբերաբար լուրեր են հայտնվում «Բարսելոնայից» նրա մոտալուտ հեռանալու մասին:

«Վերջերս մտածում էի անձնական ու մասնագիտական ​​խնդիրների պատճառով ամեն ինչ թողնելու մասին։ Մտածեցի հրաժարվելու և ֆուտբոլից հեռանալու մասին, քանի որ չէի ուզում հանդիպել հոգեբանական դժվարությունների, լրատվամիջոցների և երկրպագուների հարձակումներին:

Ես կարողացա դա հաղթահարել որդուս շնորհիվ։ Ես պատկերացնում էի, որ մի օր նա ինձ կտեսնի որպես ոգեշնչման աղբյուր ֆուտբոլում»,- ասել է Ռաֆինյան Բրազիլիայի հավաքականի մամուլի ասուլիսում։