Դորտմունդի «Բորուսիայից» հեռացած կենտրոնական պաշտպան Մատս Հյումելսը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։ Այս մասին հաղորդվում է Todofichajes պորտալի էջերում։
Լրագրողների տեղեկություններով՝ 35-ամյա ֆուտբոլիստի հետ հետաքրքրություն է ցուցաբերում կատալոնական «Բարսելոնան»։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Հյումելսի տրանսֆերով հետաքրքրված է նաև «Միլանը»։
Անցած մրցաշրջանում գերմանական Բունդեսլիգայում պաշտպանն անցկացրել է 25 հանդիպում։ Մատսը 3 գոլ խփեց, 4 դեղին քարտ ստացավ և 1 անգամ հեռացվեց խաղադաշտից։