«Մանչեսթեր Սիթին» ծրագրում է բարձրացնել Պեպ Գվարդիոլայի աշխատավարձը

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը ծրագրում է բարձրացնել գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի աշխատավարձը։

Լրագրող Սայմոն Մալոխի խոսքերով, ղեկավարները մտադիր են նոր պայմանագրով զգալիորեն բարձրացնել իրենց մարզչի աշխատավարձը, չնայած այն հանգամանքին, որ Գվարդիոլայի ապագան կախված չի լինի ֆինանսական բաղադրիչից։

Իսպանացու ներկայիս աշխատավարձը կազմում է 23,7 միլիոն եվրո: 53-ամյա Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է 2016 թվականի ամառվանից։ Մարզչի պայմանագիրը «քաղաքայինների» հետ ավարտվում է հաջորդ ամառ։

Ավելացնենք, որ նախորդ մրցաշրջանի վերջում «Մանչեսթեր Սիթին» չորրորդ անգամ անընդմեջ դարձավ Անգլիայի չեմպիոն։