Լուկա Մոդրիչը հավասարվեց Կրիշտիանու Ռոնալդուին և Լոթար Մատեուսին

Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մասնակցել է Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի առաջին տուրի՝ Իսպանիայի դեմ երեկ կայացած հանդիպմանը։

Ինչպես հաղորդում է SquawkaRu ալիքը, 38-ամյա կիսապաշտպանը դարձել է միայն երրորդ խաղացողը պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուից և գերմանացի Լոթար Մատեուսից հետո, ովքեր մասնակցել են Եվրոպայի և Աշխարհի 9 տարբեր առաջնությունների։

Հիշեցնենք, որ Խորվաթիայի հավաքականը ձախողել է Գերմանիայում ընթացող EURO-2024-ի մեկնարկային հանդիպումը։ Զլատկո Դալիչի թիմը 0։3 հաշվով ծանր պարտություն կրեց Իսպանիայի հավաքականին։ Խորվաթները դեռ հանդիպումներ ունեն Իտալիայի ու Ալբանիայի հետ։