Լուկա Մոդրիչ․ «Խորվաթիան այլևս սխալվելու տեղ չունի»

Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է Եվրոպայի 2024 թվականի առաջնության Իսպանիայի դեմ հանդիպման մասին։

Հիշեցնենք, որ հանդիպումը կայացել է շաբաթ օրը, խորվաթները պարտվել են 0։3 հաշվով, Իսպանիան երեք գոլերն էլ խփել է առաջին խաղակեսում։

«Սա այն արդյունքը չէ, որը մեզ պիտի գոհացնի։ Այժմ Խորվաթիան սխալվելու տեղ չունի, մենք պետք է վերականգնվենք և հաղթենք մնացած երկու հանդիպումներում։ Ինչ-որ առումով սա լավ է, հիմա մենք հասկանում ենք, որ մեզ միայն պետք է հաղթել։

Պետք է լավ պատրաստվենք, վերլուծենք, թե ինչ սխալ է տեղի ունեցել և դառնալ շատ ավելի լավը»,- խորվաթ կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը